Վրաց դիվանագետներն օգնության խնդրանով դիմել են Մոսկվային․ «Ռուսթավի 2»

Վրաց  դիվանագետներն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել են ռուսական կողմին: Տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Ռուսթավի 2»-ի «Կուրիեր» լրատվական թողարկման ընթացքում:

Ըստ Զախարովայի՝ վրաստանյան կողմի՝ Բորջոմիի անտառում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվելու խնդրանքը Մոսկվա է հասել շվեյցարական դիվանագիտական կապի միջոցով, որը 2008 թվականից ի վեր ապահովում է երկու երկրների դիվանագետների միջեւ կապը։

«Օգոստոսի 23-ին Թբիլիսիից  խնդրանք ենք ստացել Բորջոմիի անտառի հրդեհի մարման աշխատաններում ներգրավվելու մասին: Հաղորդագրությունը ձեւակերպված էր Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնից: Ռուսական կողմն այս խնդրանքին անմիջապես արձագանքել է եւ հատկացրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության «Իլ 76» ինքնաթիռը, չնայած հետագայում վրացական կողմը մեզ շնորհակալություն է հայտնել եւ տեղեկացրել, որ հրդեհի օջախները տեղայնացված են ու ռուսական կողմի օգնության կարիքն այլեւս չկա: Համապատասխան նոտա Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերը ներկայացնող բաժնից օգոստոսի 24-ին ենք ստացել: Մենք ի սրտե մաղթում ենք վրաց ժողովրդին, որ հնարավորինս արագ չեզոքացվի հրդեհը,- հայտարարել է Զախարովան:

Այս հայտարարության հետ կապված առայժմ բացատրություն չի տվել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Թողնել պատասխան