Ավարտվել է վարչապետի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է կառավարության վարչակազմը։

Վարչապետին Աբու Դաբիի միջազգային օդանավակայան է ուղեկցել Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Բին Սուլթան Բին Ավադ Ալ Նուայմին։

Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով էր Արաբական Միացյալ Էմիրություններում։

Քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը