2019 թվականին տուգանվել է 22 590 հետիոտն

Թբիլիսիում երթևեկության կանոնների խախտման համար 2019 թվականի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում տուգանվել է 22 590 հետիոտն: Տուգանքների հիմնական մասը ճանապարհը չսահմանված տեղով անցնելու համար է:

Ինչպես հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, 2018 թվականին նույն ժամանակահատվածում տուգանվածների թիվը 12 685 է:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա 2018-2019 թվականներին հետիոտների կողմից երթևեկության կանոնների խախտման 9 075 դեպք է գրանցվել: