Բնակչության մեծ մասը դեռևս քաղաքականապես կողմնորոշված չէ․ NDI

ԱՄՆ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) վերջին հետազոտության համաձայն՝ Վրաստանում կառավարության գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 54, իսկ բացասական՝ 38 տոկոսը։ Հասարակական կարծիքի հարցումն անցկացվել է 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 4-ը։

Հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծ մասը քաղաքականապես չի կողմնորոշվել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

Հարցին, թե որ կուսակցությունն է իրենց հայացքներին ամենամոտը, հարցված քաղաքացիները պատասխանել են՝

  • 47 տոկոսի կարծիքով՝ նման կուսակցություն չկա,
  • 19 տոկոսը նշել է «Վրացական երազանքը»,
  • 13 տոկոսը հրաժարվել է պատասխանել,
  • 6 տոկոսը պատասխանել է՝ չգիտի,
  • 4 տոկոսը նշել է «Ազգային շարժումը»,
  • 12 տոկոսը՝ այլ կուսակցություններ։

«Բնակչության մեծամասնությունը չգիտի կամ չի նշել այն ​​կուսակցությանը, որն առավել մոտ է իր տեսակետներին: Կուսակցությունների աջակցության անհատական ​​ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող օգտագործվել ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար»,- ասվում է հետազոտության մեջ: