Իշխանական հեռուստաընկերության ֆեսյբուքյան էջն անհասանելի է

Իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության ֆեսյբուքյան էջն անհասանելի է:

Հեռուստաընկերությունը տարածած հայտարարությունում նշել է, որ իրենց համար պատճառը դեռևս անհայտ է․ լրատվամիջոցը որևէ նախազգուշացում չի ստացել։

«Իմեդին պաշտոնական նամակով դիմել է Meta տեխնոլոգիական ընկերությանը, սակայն ընկերության ղեկավարությունը չի կարողացել պատասխանել, թե ինչու է «Իմեդի»-ի պաշտոնական էջն անհասանելի։

Մեզ բացատրեցին, որ «Իմեդի»-ի խնդրանքը փոխանցվել է հատուկ խմբին, որն ուսումնասիրում է ընկերությունում նմանատիպ հարցերը, ենթադրվում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: