ՆԳ նախարարը Հունգարիայում է

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում, փոխանցում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ այցի շրջանակներում նախարարն այցելել է Հունգարիայի ազգային ոստիկանություն և մանրամասն տեղեկատվություն ստացել ոստիկանության ստորաբաժանումների գործունեության առանձնահատկությունների մասին։

Գոմելաուրին այցելել է նաև Հունգարիայի ազգային ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժին, որն օգնություն է ցուցաբերում տեղի ոստիկանությանը հատուկ գործողությունների ժամանակ։

Այցի շրջանակներում Գոմելաուրին պատվիրակության անդամների հետ այցելել է նաև Հունգարիայի հակաահաբեկչական կենտրոն և մանրամասն ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

«Պաշտոնական այցի շրջանակներում Վախթանգ Գոմելաուրին արդեն հանդիպել է հունգարացի գործընկեր Շանդոր Պինտերի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հետագա խորացման հեռանկարների մասին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո վրացական պատվիրակության պատվին պաշտոնական ընթրիք է տրվել, որտեղ հյուրերին ընդունել է Շանդոր Պինտերը։ Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնական այցը Հունգարիա կավարտվի այսօր։