Թբիլիսիի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել

Վաղ առավոտյան ժամերից սկսած Թբիլիսիի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել: Չի աշխատել հիմնական գծի «Ախմետելիի թատրոնից» մինչև «Դիդուբե» կայարանը, մնացած հատվածներում մետրոն աշխատել է սովորական ռեժիմով:

Այս պահի դրությամբ մետրոյի աշխատանքը վերականգնված է: Թբիլիսիի մետրոպոլիտենի տարածած հայտարարության համաձայն, տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծված են:

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում մետրոյի աշխատանքը մի քանի անգամ կաթվածահար է եղել: Հարցը բարձրացրել են նաև ընդդիմադիրները, այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլին: