Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից:

«Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին»,- նշված է ՀՀ ոստիկանության հայտարարությունում: