Ընդդիմությունը կքննարկի հետագա քայլերը

Այսօր` դեկտեմբերի 9-ին ընդդիմադիր ուժերը հերթական հանդիպումը կանցկացնեն՝ քննարկելու հետագա քայլերը: Այս մասին հայտարարել է «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի ղեկավար Գիորգի Վաշաձեն:

Նախօրեին, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ Վաշաձեն ասել էր, որ ընդդիմության հետագա քայլերը հիմնականում կախված են իշխող ուժի առաջարկներից:

Նա նշել էր նաև, որ «Վրացական երազանքը» վախենում է հանրության բողոքի ալիքից:

«Ցույցերից են վախենում, այդ պատճառով բոլոր կարևոր գործերը՝ Նիկա Մելիայի և ԿԸՀ-ի նոր անդամների հաստատման հետ կապված, փորձում են ավարտել մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Վաշաձեն՝ ավելացնելով. «ինչ վերաբերում է մեծ ցույցի ամսաթվին, այն պարզ կդառնա ԵԱՀԿ-ի պատասխանից»: