Թբիլիսին՝ խաղաղության հարթակ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել և նշել, որ Թբիլիսին հավատարիմ է մնում իր դրական դերը խաղալու հայ-ադրբեջանական հարաբերություններում։

«Բարի գալուստ երկխոսություն Թբիլիսիում։ Թբիլիսին պատրաստ է հյուրընկալել հետագա հանդիպումները երկխոսության ձևաչափով, որոնք նպաստում են մեր տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը», — գրել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, խաղաղությունը բացարձակապես կարևոր է երեք ազգերի բարգավաճման համար:

Նշենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հպարտ եմ Թբիլիսին տեսնել որպես հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ․ Դարչիաշվիլի

Թբիլիսիում մեկնարկեց Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թբիլիսյան հարթակը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը․ Ղարիբաշվիլին՝ Բայրամովին

Խաղաղ հարևանության նախաձեռնությունը՝ Ղարիբաշվիլի-Միրզոյան հանդիպման օրակարգում