Խնդիրը «Վրացական երազանքը» փրկելն է. փորձագետները՝ իշխող կուսակցության մասին

«Բիձինա Իվանիշվիլին ստեղծում է նոր քաղաքական իրողություն, նոր քաղաքական ուժ, որն ավելի արմատական կուսակցություն է լինելու»,– «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն՝ ամփոփելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները:

Փորձագետի գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները:

Վասաձեն ենթադրում է, որ կարող է այլ վարկած ևս լինել, ըստ որի` Իվանիշվիլին պատրաստվում է նոր ընտրությունների: Փորձագետի դիտարկմամբ` այս ամենը չի նշանակում, որ պատգամավորները լքում են «խորտակվող նավը», սովորաբար այդպե՛ս չեն լքում:

«Խորտակվող նավը գեղեցիկ օրինակ կլիներ, բայց, ցավոք, այստեղ որոշողն Իվանիշվիլին է, և ամեն ինչ կախված է այն հանգամանքից. թե ինչպես կշարունակի հարաբերությունները Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ»,- ասում է Վասաձեն:

Վասաձեն հավելում է` եթե Իվանիշվիլին պատժամիջոցների ենթարկվի, ապա քիչ է հավանականությունը, որ «նավը կխորտակվի»:

«Պատգամավորներն իրենք են ընդգծում, որ հեռանալու պատճառը «ճշմարտությունն ասելու ցանկությունն» է, թեև իրական պատճառը «ճշմարտության» հետ առնչություն չունի, ընդհակառակը` նրանց նպատակն անամոթ քարոզչությունն է ու կեղծիքների տարածումը, ինչն էլ կամրապնդի իշխող կուսակցության ընտրած ահաբեկման ռազմավարությունը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պնդում է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ Գիորգի Մելաշվիլին:

Մելաշվիլիի խոսքով` թվում է, թե «Վրացական երազանքի» հին հիմնական պատմությունը՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի գաղափարն ակնկալված էմոցիոնալ արձագանք չառաջացրեց, և անհրաժեշտ էր նոր քաղաքական ուղերձի տուփ, որն ի վերջո ստացավ:

EGI-ի նախագահը նշում է, որ կուսակցությունից այս պատգամավորների և սակրեբուլոյի պատգամավորների հեռանալը ոչ թե պետք է դիտարկել որպես առողջ քաղաքական գործընթաց, այլ` քաղաքական քարոզչության մաս։

«Հաշվի առնելով, որ սա առողջ քաղաքական գործընթաց չէ, կարիք չկա խորանալու կոնկրետ դրդապատճառների մեջ կամ փորձելու նկարագրել նրանց վարքագիծն անհատների քաղաքական տեսանկյունից: Այս գործընթացը քաղաքական և քարոզչական ջանքերի համադրություն է, որի հիմնական խնդիրը «Վրացական երազանքը» փրկելն է»,- հավելում է Մելաշվիլին:

Ըստ Մելաշվիլիի՝ «Վրացական երազանքի» իշխանությունը վերջին շրջանում մշտական ​​ճգնաժամի պայմաններում է գոյատևում, չնայած նրան հաջողվում է կառավարել այս ճգնաժամն ի շահ իրեն, իսկ ընդդիմությունը` հակառակը, չի կարողանում ճիշտ ինքնադրսևորվել։

Մելաշվիլիի կարծիքով, «Վրացական երազանքի» գոյատևումը կախված է բազմաթիվ արտաքին և ներքին գործոններից, սակայն պարզ է, որ նրա համար ոչ միայն դժվար կլինի այդ ներուժով պահպանել իշխանությունը, այլև գրեթե անհնար է, որ իշխանության դինամիկան չփոխվի։

«Վրացական երազանք»-ի երեք պատգամավոր լքում է կուսակցությունը

Իշխող թիմը երկու սակրեբուլոյի փոխնախագահ է լքել

Իշխող թիմը սակրեբուլոյի ևս 3 պատգամավոր է լքել

Կարևորի մասին. Փոփոխություններ «Վրացական երազանքի» կազմում