Հպարտ եմ Թբիլիսին տեսնել որպես հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ․ Դարչիաշվիլի

«Հպարտ եմ Թբիլիսին տեսնել որպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայր»։ Այս մասին Twitter-ում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Ըստ Դարչիաշվիլիի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը արդյունք կտան։

Նշենք, որ այսօր Թբիլիսիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Խաղաղ հարևանության նախաձեռնությունը՝ Ղարիբաշվիլի-ՀՀ ԱԳ նախարար հանդիպման օրակարգում

Թբիլիսյան հարթակը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը․ Ղարիբաշվիլին՝ Բայրամովին