Իշխող թիմը սակրեբուլոյի ևս 3 պատգամավոր է լքել

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացել է սակրեբուլոյի ևս երեք անդամ:

Նրանք են՝ Թելավիի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության անդամ Լևան Կոճլոշվիլին, Ադիգենի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Իմեդա Մղեբրիշվիլին և Ասպինձայի սակրեբուլոյի «Վրացական երազանք» քաղխորհրդի նախագահ Գիա Չելիշվիլին։

Երեք պատգամավորներն էլ որպես հեռանալու պատճառ նշել են՝ հետագայում ճշմարտության մասին ազատորեն խոսելը՝ առանց ղեկավար կազմի համար «անհարմարություն ստեղծելու»:

Նրանց խոսքով՝ իրենք կմիանան «Վրացական երազանքից» նույն պատճառով հեռացածներին։

Նշենք, որ այսպիսի դիրքորոշում էին հայտնել նաև «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի պատգամավորներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն և Միխեիլ Կղավելաշվիլին, որոնք կուսակցությունը լքել են «հասարակությանը ավելի շատ տեղեկատվություն տրամադրելու» պատրվակով և ակտիվացրել հակաարևմտյան հռետորաբանությունը։

Կարևորի մասին. Փոփոխություններ «Վրացական երազանքի» կազմում

Իշխող թիմը երկու սակրեբուլոյի փոխնախագահ է լքել