Ծխախոտի արտահանումն ավելացել է 77%-ով

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից ծխախոտի արտահանումը ավելացել է 77%-ով: Այս մասին տեղեկացնում է վիճակագրության ազգային ծառայությունը:

Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին սիգարի և ծխախոտի արտահանումը կազմել է 17.6 միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 10 միլիոն դոլար:

Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա նշված ժամանակահատվածում ավելացել է 22.9%-ով: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով ներկրումը կազմել է 13.5 միլիոն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 11 միլիոն դոլար: