Հաշմանդամություն ունեցող քաղաքացուն թույլ չեն տվել բարձրանալ «Ադամանդե կամրջով»

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Հաշմանդամի սայլակով Օթո Դարբաիսելին թույլ չի տրվել բարձրանալ Դաշբաշի կիրճի «Ադամանդե կամրջով»։ Փոխանցում է Netgazeti-ին:

Դարբաիսելին ասել է՝ իրեն բացատրել են, թե ռետինե անիվները վնասում են ապակին, ու իրեն թույլ չեն տվել ներս մտնել։

Նա նշել է, որ Kass Land բարում էլեկտրական վերելակը ևս կոտրված է եղել, և նա կարողացել է բարձրանալ միայն անձնակազմի օգնությամբ:

«Սա էլ մեր Դաշբաշի ձորն է։ Հետին պլանում 120 միլիոն դոլար արժողությամբ ապակե կամուրջն է, որն այնքան անփույթ ու փխրուն է ստացվել, որ կարող է չդիմանալ ինձ ու իմ մանկասայլակին։ Ոչ, ես իսկապես գիրացել եմ, բայց ոչ այնքան, որ կամուրջները չդիմանան իմ ծանրությանը: Պարզվում է՝ ռետինե անիվները վնասում են ապակին, ինձ ներս չեն թողնում։ Որպես կանոն, երբ դա արվում է միջազգային նախագծով, այն պետք է հաշվարկվի բոլոր այցելուների համար»,- ասել է Դարբաիսելին

Kass Land ընկերությունը պարզաբանել է՝ իրենց նպատակն է, որ բոլոր քաղաքացիները կարողանան գալ Ծալկայի կիրճ և վայելել տեսարժան վայրերը, որոնք ներառում է նախագիծը։ Ընկերության փոխանցմամբ՝ ենթակառուցվածքը նախագծվել և կազմակերպվել է Kass Land խմբի կողմից՝ հարմարեցվելով նաև հաշմանդամների համար։

Բացի այդ, ընկերությունից հայտնել են, որ համալիրի տարածքում չէր աշխատում հաշմանդամների համար նախատեսված վերելակը, միևնույն ժամանակ հավելել են՝  ընկերությունը 24 ժամվա ընթացքում վերացրել է նշված թերությունը, և այժմ այցելուները կարող են ստանալ անթերի սպասարկում։

Ինչ վերաբերում է սայլակի անիվներից ապակու վնասվելուն, ապա, ըստ Kass Land-ի՝ կամրջի վրա նման բան ֆիզիկապես անհնար է, քանի դեռ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: