357 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, մահացել՝ 9 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 265 557: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 652 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 258 093: Կարանտինային ռեժիմում է 212 մարդ, հատուկ վերահսկողության տակ է 1948 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 238 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 3 352 մահ է արձանագրվել: