Երկրաշարժ հայ-վրացական սահմանի մոտ

Հոկտեմբերի 24-ին, 21։04-ին 3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 9 կմ արևելք հատվածում։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Վրաստանի սահմանակից հատվածներում։