Վրաստանը կարևորում է Չեխիայի բարեփոխումների հաջող փորձը

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Ազարաշվիլին հանդիպել է Չեխիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարար Ֆաթմիր Շուրդհաջի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Չեխիայի սոցիալական ապահովության համակարգի կառավարմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով Վրաստանում իրականացվող բարեփոխումները։ Առողջապահության նախարարն այս ուղղությամբ ընդգծել է Չեխիայի հաջող փորձը։