Մրցույթ՝ կրկեսային արվեստը զարգացնելու համար

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը մրցույթ է հայտարարել կրկեսային արվեստի զարգացմանը նպաստելու համար:

Նախարար Թեա Ծուլուկիանին ընդգծել է, որ սա կրկեսային արվեստը խթանող առաջին պետական ​​ծրագիրն է։ Մրցույթի բյուջեն կազմում է 80 հազար լարի (մոտ 29 հազար դոլար):

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Վրաստանում գրանցված կրկեսային արվեստի ցանկացած ժանրում գործունեության փորձ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Մրցութային հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը։