ԿԳ նորանշանակ նախարարը հանդիպել է ԵՄ դեսպանի հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի հետ և նրա հետ քննարկել է կրթական բոլոր մակարդակներում ընթացիկ ծրագրերը, ակնկալվելիք բարեփոխումները և ապագա պլանները։

ԿԳՆ-ի տրամադրած հաղորդագրության համաձայն՝ Գիորգի Ամիլախվարին շնորհակալություն է հայտնել Եվրամիության դեսպանին կրթական համակարգին աջակցելու և վերջին տարիներին իրականացված մի շարք մեծածավալ ծրագրերի համար։

«ԵՄ դեսպանի խոսքով, ակտիվորեն կշարունակվեն աշխատանքները կրթության միջազգայնացման ուղղությամբ, և ամեն ինչ կարվի, որպեսզի երիտասարդները Վրաստանում ավելի շատ հասանելիություն ունենան եվրոպական որակյալ կրթությանը», — նշված է հաղորդագրության մեջ։