Վրաստանում աճել է հանցագործությունների թիվը. geostat.ge

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին երկու տարիների ընթացքում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը, ըստ որի՝ Վրաստանում աճել է հանցագործությունների թիվը:

Ըստ տվյալների՝ 2017 թվականին գրանցվել է 37 944 հանցագործության դեպք, որից 53,2 տոկոսը բացահայտվել է: Նախորդ տարվա համեմատ՝ հանցագործությունների քանակը 2017-ին աճել է: Հատկանշական է նաև, որ 2016-ին բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 57,4 տոկոս:

Հանցագործությունների 64,5 տոկոսը կազմել են առողջության և սեփականության դեմ ուղղված ու թմրանյութային հանցագործությունները:

Թողնել պատասխան