Նորոգման աշխատանքների ընթացքում բոլոր նորմերը պահպանված են եղել. Նարմանիա

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան անդրադարձել է Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում այսօր առավոտյան տեղի ունեցած փլուզմանը, որի հետևանքով տուժել է 14 անձ։ Ըստ Նարմանիայի՝ կայարանի նորոգման աշխատանքները կատարվել են ժամանակին՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը:

Նախկին քաղաքապետը նշել է նաև, որ նորոգման աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած կազմակերպությունը, աշխատանքներն էլ ավարտվել են սահմանված ժամանակահատվածում:

«Իհարկե, շատ ցավալի բան է տեղի ունեցել, ինչը որևէ տեսակի արդարացում չունի: Կարևոր է անցկացնել հետաքննություն՝ հասկանալու համար կատարվածի պատճառները։ Ես լավ հիշում եմ՝ կար նախագիծ, որի հիման վրա մրցույթ հայտարարվեց և նորոգման աշխատանքները ստանձնեց մրցույթում հաղթած  կազմակերպությունը: Խախտում չի եղել նաև ժամանակային առումով»,- ասել է Նարմանիան և հավելել, որ շատ հարցերի պատասխաններ կտան հենց հետաքննության արդյունքները:

Նարմանիան ակնկալում է, որ մեղավորները խստորեն կպատժվեն։

Հայտնում է Ipn.ge-ն:

Թողնել պատասխան