Պետծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, Վրաստանի արդարադատության նախարարության գլխավոր տեսչության համակարգմամբ, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են պետական ծառայության զարգացման գործակալության աշխատակցին: Տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցը հայտարարած մրցույթներից մեկում մասնակից քաղաքացու հաղթանակի համար, նրանից պահանջել է 2500 լարի, որից 1000-ը վերցրել է մինչև գործարքը:

Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 6-9 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան