Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը այլ երկրներից կախված չպետք է լինի. Քելլի

«ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կարծում են, թե Վրաստանի անդամակցությունը դաշինքին կարող է չողջունվի Ռուսաստանի կողմից: Հարկ եմ համարում հիշեցնել, որ Վրաստանն ինքնիշխան պետություն է և չպետք է կախված լինի այլ երկրների կամքից»,-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին՝ արձագանքելով «Heritage Foundation» ամսագրի հաշվետվությանը, որտեղ նշված է, որ Վրաստանի անդամակցությունը դաշինքին՝ բխում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի շահերից:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականությանը, բացի այդ, ակնհայտ է ԱՄՆ-ի օժանդակությունը նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում:

Թողնել պատասխան