Սարփիի անցակետում երթևեկությունը վերականգնված է

Վրաց-թուրքական սահմանային անցակետում՝ Սարփիում, ավտոմեքենաների տեղաշարժը լիովին վերականգնվել է: Interpressnews-ի հետ զրույցում տեղեկացրել է պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի ղեկավար Խատիա Մոիսծրափիշվիլին՝ նշելով, որ թուրքական կողմում համակարգչային ցանցում առաջացած խնդիրը լուծվել է վաղ առավոտյան:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 7-ին, ժամը 17:00-ին Սարփի մաքսակետում խափանվել էր ոստիկանության հսկողության էլեկտրոնային համակարգը, ինչի պատճառով էլ մեքենաների տեղաշարժն ամբողջությամբ կասեցվել էր երկու ուղղություններով:

Թողնել պատասխան