«Վարկեթիլիում» տուժածների բուժման ծախսերը կհոգա պետությունը

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում  առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թիվը  հասել է 14-ի:  Նրանց բուժման ծախսերն ամբողջովին կհոգան Վրաստանի առողջապահության նախարարությունն ու քաղաքապետարանը:

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տուժածներին հիվանդանոցում այցելության ժամանակ:

Քաղաքապետի տեղեկատվության համաձայն` տուժածների մեջ անչափահասներ չկան: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան