Վրաստանի վարչապետը Հայաստան կմեկնի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում` հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Այցի օրակարգը դեռևս չի հրապարակվել:

Հայաստան սպասվելիք այցի մասին խոսել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը`   ապրիլի 15-16-ը Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Նա տեղեկացրել էր, որ  չի կարողացել հանդիպել Ղարիբաշվիլիին (վարչապետը վարակվել էր կորոնավիրուսով ու տնային բուժում էր ստանում), սակայն հեռախոսազրույցի ընթացքում վարչապետն ասել էր, որ մտադիր է Հայաստան այցելել:

Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա վերահաստատել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացման մասին` Վրաստանի մտադրությունները: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ: