Լարս տանող ճանապարհը բաց է

Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունից:

Նույն տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: