Վրաստանի 2083 հանրային դպրոցներից միայն 103-ում կա հոգեբան

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով Վրաստանի մասշտաբով 2083 հանրային դպրոցներից միայն 103-ում կա հոգեբան:

Հոգեբաններ ունեն մայրաքաղաք Թբիլիսիի, ինչպես նաև Իմերեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի, Աջարիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի հանրային դպրոցների մի մասը:

Նախարարության տեղեկատվությամբ, գործող օրենսդրությամբ կրթական հաստատությունում հոգեբանի առկայությունը որոշվում է համապատասխան հաստատության պահանջի, ըստ հաստատության աշակերտի անհրաժեշտության:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, հոգեբանների աշխատավարձը որոշվում է ժամերով՝ 1 ժամի դիմաց նրանք վարձատրվում են 12 լարիով: