Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում տրանսպորտի արգելքը կմնա ուժի մեջ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ քփետրվարի 1-ից տրանսպորտին վերաբերող սահմանափակումները հանվում են մասամբ:

Այսպիսով, փետրվարի 1-ից համայնքային տրանսպորտի աշխատանքը կվերականգնվի՝ Բաթումի, Զուգդիդի, Գորի և Թելավի քաղաքներում:

Տրանսպորտի աշխատանքի վերականգնումը մինչև մարտի 1 հետաձգվում է Թբիլիսի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքներում:

Ուժի մեջ է մնում նաև միջքաղաքային տրանսպորտի երթևեկության արգելքը: