Սահմանափակումների վերացման ծրագիրը ամբողջությամբ

Այսօր Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը հաստատել է երկրում գործող սահմանափակումների փուլ առ փուլ վերացման ծրագիրը: Այսպիսով՝

Փետրվարի 1-ից

1. Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Թելավի քաղաքներում կվերականգնվի.

  • համայնքային տրանսպորտի,
  • դպրոցների,
  • խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:

2. Թբիլիսի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքներում.

  • փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները,
  • դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 1-ից

3. Բոլոր քաղաքներում բաց և փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից:

4. Աջարիայում վարակման ցուցանիշի 4 տոկոսից ծացր լինելու պատճառով կթույլատրվի փետրվարի 1-ից սննդի կետերում բաց տարածքներում հյուրեր ընդունել: Հարսանիքների և տարբեր հանրային միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ:

5. Մնացած շրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, նաև հյուրանոցները աշխատանքը կշարունակեն առկա ռեժիմով՝ առաքման ծառայությամբ:

6. Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, ինչպես նաև ուսումնարաններ և ԲՈՒՀ-եր ուսանողների լսարան վերադառնալը նախատեսվում է մարտի 1-ից:

Ինչպես նաև

  • մինչև մարտի 1-ը ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը ժամը 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:
  • ուժի մեջ կմնա դահուկային հանգստավայրերի սահմանափակումը,
  • այս փուլում չի գործի նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը
  • երկու շաբաթը մեկ տեղի կունենա ուսուցիչների համակարգված թեստավորում: