Նարմանիան կարձագանքի Բուսաբանական այգու գործընթացներին վերաբերող հարցադրումներին

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան մայիսի 17-ին մայրաքաղաքի ավագանիում զեկույց կներկայացնի:

«Խոստանում եմ, որ հետաքրքիր զեկույց կունենամ սակրեբուլոյում, որտեղ կխոսեմ առկա բոլոր խնդիրների շուրջ, որոնք վերջին շրջանում հանրային հետաքրքրության թիրախում են եղել»,-  հայտարարել է Նարմանիան: Թբիլիսիի քաղաքապետը չի առանձնացրել որեւէ կոնկրետ հարց, սակայն Նարմանիան զեկույցը Սակրեբուլոյի մեծամասնության խնդրանքով է լինելու:

Սակրեբուլոյի փոքրամասնության անդամները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Թբիլիսիի քաղաքապետից մասնավորապես բացատրություններ են պահանջում Բուսաբանական այգու տարածքի վերաբերյալ, որի շուրջ արդեն մի քանի ամիս է ինչ հակասական քննարկումներ են ընթանում:

Թողնել պատասխան