Կալաձե․ արմատական ​​ընդդիմությունը փորձում է քաոսի միջոցով հասնել իր նպատակին

«Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այսօր այցելել է Քոբուլեթի, որտեղ անցկացվել է կուսակցության համաժողովը։

«Մեր յուրաքանչյուր քայլը հաշվարկված է երկրի շահերից ելնելով, և դա է պատճառը, որ բնակչության մի ստվար զանգված աջակցում է «Վրացական երազանք»-ին և հայտարարում է իր վստահության մասին։ Այսօր էլ տեսնում եք, թե ինչ գործընթացներ են ընթանում՝ փորձ է արվում քաոսի ու էսկալացիայի միջոցով հասնել այն նպատակին, որն ունի արմատական ​​ընդդիմությունը»,- ասել է Կախա Կալաձեն Քոբուլեթիում կայացած հանդիպմանը։

Կալաձեի խոսքով՝ իշխող կուսակցության սկզբունքներն են տնտեսական զարգացումը, գալիք սերնդի գիտելիքով զինված կրթությունը, եվրոպական ապագան և մեր մեծ մշակույթի ու ավանդույթների պահպանումը․ «Խոստանում եմ, որ մենք երբեք չենք դավաճանի այդ սկզբունքներին»։

«Վրացական երազանք» կուսակցությունն Աջարիայի մարզում համաժողովներ է անցկացրել, որոնց մասնակցել են կուսակցության առաջնորդները։

Տեղեկությունը տարածել է «Վրացական երազանք»-ը։