Ընդունելության քննության գրանցումը հնարավոր է փոփոխել

Վրաստանում ազգային միասնական ​​քննությունների գրանցման գործընթացն այս տարի ևս անցկացվում է մի քանի փուլով, գրանցման փուլն արդեն ավարտված է, սակայն մինչև ապրիլի 14-ը, ժամը 18։00-ն դիմորդները կարող են փոխել համալսարանական ծրագրերի հերթականությունը։

Դիմորդները, ցանկության դեպքում, կարող են հեռացնել կամ ավելացնել քննության առարկան, ինչպես նաև փոխել քննության լեզուն։

Դիմորդները հնարավորություն ունեն փոփոխություններ կատարել համալսարանական ծրագրերի (ֆակուլտետների) ցանկում նաև բողոքարկման (ապելացիայի) արդյունքների հրապարակման հաջորդ օրը։