Թբիլիսիում այրվում է Վարկեթիլիի շուկան. լուսանկարներ

Թբիլիսիի ծայրամասային Վարկեթիլի թաղամասում, շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվում են առևտրականների տաղավարները: Այս պահին հրշեջ-փրկարարական մինչև 15 բրիգադ աշխատում է հրդեհը տեղայնացնել, քանի դեռ այն չի անդրադարձել նաև նույն տարածքում տեղակայված «Լուկոյլ» բենզալցակայանին:

Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտարարել են, որ կրակը սկսել է տարածվել շուկայում գործող կրպակներից:

Կրակը դեռևս չի հաջողվում տեղայնացնել, առևտրականները փորձում են փրկել այրվող ապրանքը:

Այս պահի դրությամբ որևէ պաշտոնական հայտարարություն հրդեհի հետևանքով վիրավորվածների մասին չի տարածվում: Շրջանառվում է խոսակցություն, որ կա մեկ մահ, սակայն պաշտոնական կառույցները չեն հաստատում այս տեղեկությունը: