«Լելո» vs «Վրացական երազանք». Խազարաձեն Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում

«Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն հանրային քննարկման է հրավիրում «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին Խազարաձեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Խազարաձեն այսօր կայացած ճեպազրույցում ասել էր, որ երկիրն այսօր գտնվում է տնտեսական ծանր վիճակում, որի համար պատասխանատու է «Վրացական երազանքը»: «Լելոն» պատրաստ է բանավեճի ձևաչափով հանդիպել իշխող կուսակցության առաջնորդներից յուրաքանչյուրի, հատկապես Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Խազարաձեն նշել էր նաև, որ մինչ երկրի ներկայիս ճգնաժամի մեջ մտնելը, «Լելոն» կառավարությանը առաջարկել էր վնասի նվազեցման մի քանի բանաձև, ներառյալ աշխատատեղերի  և լարիի կայունության պահպանում: