COVID 19-ով վարակման դեպք Մառնեուլիում. վարակվածը Շահումյան գյուղից՝ փախստականների թաղամասից է

Մառնեուլիում սեպտեմբերի 24-ի տվյալներով կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել: Հայտնի է, որ վարակվածը Շահումյան գյուղի փախստականներով բնակեցված թաղամասից է: Այս մասին հայտնել է Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի տնօրեն Մանանա Կապանաձեն:

Ինչպես հայտնում է Ռադիո Մառնեուլին, հիվանդը կլինիկա է տեղափոխվել սեպտեմբերի 23-ին, այս պահին ընթանում է կոնտակտավորների հայտնաբերմանն ուղղված հետազոտություն՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4399 է:

Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը