Լուսավորված Թբիլիսին տեղ է գտել CNN-ի ամանորյա ֆոտոշարքում

CNN լրատվականի ամանորյա ֆոտոշարքում, որտեղ ցուցադրվում են տոնական լուսավորությամբ աչքի ընկնող աշխարհի տարբեր քաղաքները,  Լոնդոնի, Մոնակոյի, Նյու Յորքի, Ռիո դե Ժանեյրոյի, Բեռլինի և այլ  քաղաքների շարքում առանձնանում է նաև Թբիլիսին: Ամերիկյան հեղինակավոր լրատվականը նշում է, որ քաղաքի լուսավորությունը  հետաքրքրիր է դարձնում նաև երթևեկությունը՝ նույնիսկ օրվա ծանրաբեռնված ժամերին:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային մամուլը հիացմունքով է արձագանքում Թբիլիսիի ամանորյա ձևավորմանը: 2016 թվականին Թբիլիսիի գլխավոր տոնածառը ընդգրկվել էր  Euronews-ի կազմած աշխարհի ամենայուրահատուկ տոնածառների ցանկում:

 

 

Թողնել պատասխան