Զուրաբիշվիլին նույնպես գոհ չէ ԿԸՀ-ի որոշումից

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ նոյեմբերի 14-ին, նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրվա վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վատ կլինի, եթե ընտրությունները նշանակվեն աշխատանքային օր, քանի որ սփյուռքը չի կարող ակտիվ մասնակցություն ունենալ: Զուրաբիշվիլիի խոսքերով, սփյուռքի ներգրավվածությունը բխում է պետության շահերից:

«Ես մտահոգված եմ, քանի որ, ամենայն հավանականությամբ, կդժվարանա սփյուռքի մասնակցությունը ընտրություններին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: