Սահմանափակումներ Վրաստանի ճանապարհներին

Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատար, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Այս մասին ասվում է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Երթևեկությունը սահմանափակումներով է նաև Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին՝ Փարվանայի ոլորաններում. արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը: