Բաթումին կմրցի աշխարհի 10 քաղաքների հետ

Այս տարի World Travel Awards մրցանակաբաշխությանը Բաթումին ևս առաջադրվել է որպես Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղություն:

Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին իսպանական Մայորկա կղզում կորոշվի՝ քաղաքը կստանա՞ զբոսաշրջության ոլորտի հեղինակավոր մրցանակը, թե` ոչ։ Բաթումին կմրցի աշխարհի 10 քաղաքների հետ։

«Այս տարի` Բաթումիի հետ միասին, Բաթումիի Բուլվարը ևս ներկայացվել է հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը։ Վերջինս մրցանակի է հավակնում Եվրոպայի առաջատար զբոսաշրջային վայրերի` Էյֆելյան աշտարակի, Սագրադա Ֆամիլիայի, Կոլիզեումի, Բուքինգհեմյան պալատի և Ակրոպոլիսի շարքում», — նշված է տեղեկատվության մեջ։

Նշենք, որ World Travel Awards մրցանակաբաշխությունը անցկացվում է 1993 թվականից՝ ճանաչելու և պարգևատրելու նպատակով լավագույն զբոսաշրջային ուղղությունները: Մրցանակաբաշխությանն առաջադրվող անվանակարգերը և թեկնածուները բաժանված են տարբեր կատեգորիաների՝ ըստ մայրցամաքների և երկրների: