ԱՄԷ-ում և Վիետնամում Վրաստանի դեսպանատներ կբացվեն

Արաբական Միացյալ Էմիրություններում և Վիետնամում Վրաստանի դեսպանություններ կբացվեն: Կառավարության նիստից առաջ հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նկատելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունները կբացվեն ընթացիկ տարվա ընթացքում:

«Մեր տնտեսական ռազմավարության և արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը համաշխարհային տնտեսության կազմում Վրաստանի լիարժեք ինտեգրումն է: Համագործակցության բացառիկ ներուժ ունենք ասիական երկրների հետ, որոնց տնտեսությունը շատ արագ զարգացում է ապրում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: