Չինարենը` երկրորդ օտար լեզու

Վրաստանի հանրակրթական դպրոցներում չինարենի ուսուցումը կմեկնարկի 2019-2020 ուսումնական տարվանից:

Վրաստանի Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դպրոցներում ցանկության դեպքում չինարենը կլինի երկրորդ օտար լեզու:

Գերատեսչության համաձայն, այն որպես երկրորդ օտար լեզու կարող է ընտրել ցանկացած դպրոց՝ 6-րդ դասարանից:

Հիշեցնենք՝ Վրաստանի դպրոցներում առաջին օտար լեզուն` անգլերենը, սովորում են առաջին դասարանից: