ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Յեյթսին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է պաշտպանել ներգաղթյալների մասին իր որոշումը: Հաղորդում է Associated Press-ը: Յենյթսի տեղը կզբաղեցնի Վիրջինիա նահանգի արևմտյան շրջանի դատախազ Դանա Բոենտեն: Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պաշտոնանկ եղած դատախազը դավաճանել է Արդարադատության նախարարությանը՝  հրաժարվելով ապահովել որոշման կատարումը, որը նպատակ ունի պաշտպանել Միացյալ նահանգների քաղաքացիներին: Յեյսթին կոչել են նախկին նախագահ Բարաք Օբամայի համախոհ, ով մեղմ դիրքորոշում է դրսեւորել ապօրինի ներգաղթյալների հարցում:

Թողնել պատասխան