Մարգվելաշվիլին նոր դեսպաններ է նշանակել

 
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 3 երկրներում Վրաստանի նոր դեսպաններ նշանակելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել:
Որոշման  համաձայն` 2017 թվականի մարտի 1-ից Կանադայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի Կոնստանտին Քավթարաձեն:
2017 թվականի մարտի 1-ից Կորեայի հանրապետությունում  Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան կլինի Օթար Բերձենիշվիլին, իսկ սույն թվականի հունվարի 15-ից Ղազախստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին կնշանակվի Զուրաբ Աբաշիձեն, ով նախկինում եղել է ընդդիամադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից: 
Մարգվելաշվիլին նորանշանակ դեսպաններին հաջողություն Է մաղթել:
«Նրանք  3-ն էլ փորձառու մարդիկ են: Վստահ եմ, որ այս քայլը կնպաստի տվյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կբարձրացնի Վրաստանի ճանաչողականությունը: Դեսպանները պետության ղեկավարից ստացել են համապատասխան հրահանգներ, թե կոնկրետ ինչ հարցերի վրա են ուշադրություն դարձնելու»,— հայտարարել է Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն: 

 

Թողնել պատասխան