Տարածաշրջանի տեսալականը՝ Զուրաբիշվիլի-Մակրոն հանդիպման օրակարգում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունն Instagram-յան իր էջում տարածել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի նախագահի խոսքով, Մակրոնի հետ խոսել է Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։

«Մենք ողջունում ենք Ձեզ Փարիզից։ Շատ ուրախ եմ, որ Վրաստանի եվրոպական թեկնածության վերաբերյալ օգտակար զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի վարչակազմը հրապարակել է նաև Մակրոնի ելույթի թարգմանությունը: Ֆրանսիայի նախագահը նշել է՝ հանդիպմանը խոսել են Վրաստանի թեկնածուի կարգավիճակի, երկրի ու տարածաշրջանի ապագայի մասին։

Ի դեպ, սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի իմպիչմենտի ընթացակարգ է սկսում։ Իշխող թիմը նախագահին համարում է սահմանադրություն խախտող, քանի որ նախագահը սկսել է եվրոպական շրջագայությունը առանց կառավարության հավանության։ Բացի այդ, ղեկավար թիմը Զուրաբիշվիլիի հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ վնասակար է համարում Վրաստանի եվրաինտեգրման նպատակին։

Խորհրդարանական ընդդիմության մի մասը իշխող կուսակցության կողմից Վրաստանի նախագահի իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնումը համարում է երկրի եվրաինտեգրման խոչընդոտ և սաբոտաժ։

Զուրաբիշվիլին չի արձագանքել իշխող քաղաքական ուժի՝ իրեն իմպիչմենտի ենթարկելու ծրագրի մասին։

Նախագահի իմպիչմենտը վնասում է եվրաինտեգրման գործընթացին. ՀԿ-ներ