Խազարաձեն մտադիր է դատի տալ Կոբախիձեին զրպարտության համար

Վրաստանում ամենախոշոր բանկերից մեկի՝ TBC բանկի հիմնադիրներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու մտադրության մասին։

Խազարաձեի խոսքով` պատճառը Կոբախիձեի հայտարարությունն է, թե նախորդ իշխանության օրոք Խազարաձեն ներգրավված է եղել բիզնես-ռեկետային գործընթացներում։

«Այսօր Բիձինան Կոբախիձեի բերանով նոր կեղտոտ քարոզչություն է սկսել։ Պարզվում է՝ ես նախորդ իշխանության օրոք բիզնես-ռեկետի մեջ եմ եղել։ Ամեն ինչ սահման ունի, այս կեղտոտ քարոզչությանն ու զրպարտությանը պետք է վերջ դրվի։ Այս մեղադրանքը Կոբախիձեն պետք է հիմնավորի դատարանում, որտեղ վստահաբար կպարտվի»,- գրել է Խազարաձեն։