Իվանիշվիլին Պուտինից շատ քաղբանտարկյալներ ունի. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային կալանելու մասին դատարանի որոշումը և հայտարարել, որ չէր պատկերացնում, որ ոչ միայն Վրաստանում այլ ամբողջ աշխարհում հնարավոր էր նման անօրինական կերպով ձերբակալություն:

Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Մթավարի ալիքի» եթերում:

«Սա Իվանիշվիլիի կողմից թուլության ամենավերջին արտահայտումն է: Սա ինձ հիշեցնում է Ասլան Աբաշիձեի գործողությունները: Սա Իվանիշվիլիի վերջին հոգեվարքն է: Հսկայական Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը ավելի քիչ քաղբանտարկյալ ունի, քան Իվանիշվիլին՝ Վրաստանում»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման: