Կոբախիձեն խորհրդարանին համապատասխան նախագահ չէ. Բեսելիա

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիայի կարծիքով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն չի համապատասխանում իր պաշտոնին:

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ավելի վաղ ասել էր, թե Կոբախիձեն խորհրդարանի լավագույն նախագահներից է, կազմել է Եվրոպայի լավագույն Սահմանադրությունը: Սակայն Բեսելիան հակադարձել է Մդինարաձեին՝ նշելով, թե ստանդարտների վերաբերյալ այլ պատկերացում ունի:

Էկա Բեսելիան խոսել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից քննադատված նախագահական ընտրությունների մասին: Ըստ Բեսելիայի, ուշագրավ է, որ Վրաստանն ունի կին նախագահ: