Թբիլիսիի փողոցների մի մասում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը

Մթածմինդա թաղամասում Թաբուկաշվիլի և Լաղիձե փողոցների խաչմերուկում, ջրամատակարարման ցանցի աշխատանքների պատճառով, հունվարի 21-ին ժամը 6։00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 7։00 տրանսպորտային միջոցների տեղաշարժը կսահմանափակվի։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Թաբուկաշվիլի փողոցից դեպի Ինաշվիլի փողոց տեղաշարժվելը հնարավոր կլինի Ճանթուրիայի փողոցով և Ռուսթավելի պողոտայով։

Այս ժամանակահատվածում Բրոսեի փողոցից հնարավոր կլինի երթևեկել Քութաթելաձե փողոցի ուղղությամբ, իսկ Ռուսթավելիից՝ Լաղիձեի ուղղությամբ մինչև Թուբակաշվիլիի խաչմերուկը և հակառակ ուղղությամբ։

Աշխատանքների պատճառով 528 ավտոբուսը Բարաթաշվիլիի փողոցից կշարժվի դեպի Ազատության հրապարակ և Ռուսթավելիի պողոտա, որից հետո կմիանա Ջավախիշվիլիի փողոցին։ Հետ շրջվելիս ավտոբուսը Գալակտիոն Տաբիձեի կամրջից կթեքվի ձախ ու կմիանա Բարաթաշվիլիի փողոցին և կշարժվի սահմանված ցուցակով» — նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը։